Լրահոս

09.03.2013 11:55


Հյուսիսային Կորեան ԱՄՆ–ին մեղադրում է Կորեական թերակղզու նախապատերազմական իրավիճակի համար

Հյուսիսային Կորեան ԱՄՆ–ին մեղադրում է Կորեական թերակղզու նախապատերազմական իրավիճակի համար

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի շուրջը ստեղծված իրավիճակը նոր զարգացումներ է ստանում։ Փհենյանը պաշտոնապես մերժել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որով նոր պատժամիջոցներ են մտցվում Հյուսիսային Կորեային նկատմամբ։ Երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ իրենք շարունակելու են միջուկային ծրագրերի իրականացումը։ Իսկ մինչ այդ, պաշտոնական Փհենյանը հայտնել էր 60 տարի առաջ Սեուլի հետ ստորագրված Չհարձակվելու պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին՝ զգուշացնելով, որ կարող է հարավածել հարևանին։ Ի պատասխան՝ Հարավային Կորեան իր զորքերը բերել է առաջին մարտական պատրաստվածության։

Իր հերթին Հյուսիսային Կորեան իրավիճակի սրացման համար մեղադրում է ԱՄՆ–ին՝ հայտարարելով, որ թերակղզու նախապատերազմական իրավիճակի մեղավորը Միացյալ Նահանգներն է։

Այս խորագրի վերջին նյութերը