Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը:
Գրիպով հիվանդանում են բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները:
Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝
• Չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից:
• Օգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ:
• Սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր:
• Բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ եթե կա դրա անհրաժեշտությունը:
Հ Ի Շ Ե Լ.
Հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին:
Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատորª նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով:
Ամբուլատոր բուժման ժամանակ, ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամերի ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց (մանրամասները տես ներքևում):
Հուշաթերթ հղիների համար