Լրահոս

09.03.2013 10:43


Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Ս/թ. մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը