Մարտի 8-ին՝ ժամը 21։19-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում` «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 17US155 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:
Տեղի բնակիչների և փրկարարների ուժերով ձորակից դուրս են բերվել վարորդ՝ 1995թ. ծնված Նարեկ Խառատյանը, ուղևորներ՝ 1994թ. ծնված Սևակ, 1996թ. ծնված Վահե Խառատյանները և 1996թ. ծնված Արմեն Դերձյանը, ովքեր տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները Արմեն Դերձյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացած երեքինը` միջին ծանրության:
Ավտոմեքենան գլորվել է ձորակը. կան տուժածներ