Մարտի 8-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատասխան ռեգիոնալ խմբերը: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-Ւ Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիներ։
Ցուցահանդեսին, որը տևելու է մինչև մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաև Ֆրանսիան, Բոլիվիան, Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը և Նիդեռլանդները։
Հայաստանի մասնակցությամբ ցուցահանդես Փարիզում