Տնտեսական

23.11.2010 14:19


2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 628.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը' ավելի քան 669.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 86.2%-ով և 78.1%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 16.5%-ով կամ շուրջ 89 մլրդ դրամով: Ընդ որում, 15.5%-ով (78.1 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 95.4%-ով կամ 2.9 մլրդ դրամով' պաշտոնական դրամաշնորհները, 25.2%-ով կամ շուրջ 8 մլրդ դրամով' այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը' այլ եկամուտների, 0.9%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 15.5 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 669.4 մլրդ դրամի ծախսեր' կազմելով տարեկան ծրագրի 78.1%-ը: Մասնավորապես' 597.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 71.7 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 12.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ շուրջ 21.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 41.1 մլրդ դրամ պակասուրդով' տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 108.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 54.4 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -13.3 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը