Լրահոս

08.03.2013 13:45


ԿԸՀ–ն որոշել է, թե ովքեր կմասնակցեն ՍԴ–ի դատաքննությանը

ԿԸՀ–ն որոշել է, թե ովքեր կմասնակցեն ՍԴ–ի դատաքննությանը

Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը մասնակցելու համար ԿԸՀ-ն լիազորել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, քարտուղար Արմեն Սմբատյանին և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին: Այս մասին ԿԸՀ-ն որոշում է կայացրել մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դատաքննությունը սկսվելու է մարտի 11-ին:

Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Սահամանադրական դատարանում դատախազությունից կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը և Հարություն Հարությունյանը:

Գործով զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

«Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը