Լրահոս

08.03.2013 13:20


Մարտի 8–ին ծաղիկները թանկացել են

Մարտի 8–ին ծաղիկները թանկացել են

Ինչպես ամեն տարի, այս մարտի 8–ին էլ ծաղիկները թանկացել են։ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ–ի նախագահ Լուսինե Յագուբյանը այսօր լրագրողներին ասել է, որ Կանանց տոնի կապացությամբ մոտ 20-50%–ով բարձրացել է ծաղկի գինը։ Վարդը 700-800 դրամի փոխարեն դարձել է 1000-1500 դրամ, ձնծաղիկը՝ 200–300 դրամ, և այսպես շարունակ։

Իսկ, օրինակ, օծանելիքի և փափուկ խաղալիքների գները մնացել են նույնը։

Բանախոսն ահազանգել է նաև, որ Զատկի տոնին ընդառաջ՝ արդեն իսկ թանկացել են ձուկը, ձուն  և Զատկի տոնին սեղանին դրվող այլ մթերքներ։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը