Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում հարգել են նրա հիշատակը: Հիշատակի արարողությանը մասնակցել են «Երկարապահ» կամավորական միավորման ղեկավար կազմի ներկայացուցիչներ և այլք: Նույն օրը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ «Հայաստանի ԶՈՒ կազմավորման 20-ամյակի առթիվ» պաշտպանության նախարարի ու ԵԿՄ նախագահի անունից մեդալներ են շնորհվել մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել զինված ուժերի ձևավորման, հանուն Ղարաբաղի բնակչության պաշտպանության մղվող մարտական գործողություններին մասնակցելու, պատերազմական գործողությունների ժամանակ մարդկանց կյանքեր փրկելու համար:
Մոսկվայում հարգել են Վազգեն Սարգսյանի հիշատակը
Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում հարգել են նրա հիշատակը: Հիշատակի արարողությանը մասնակցել են «Երկարապահ» կամավորական միավորման ղեկավար կազմի ներկայացուցիչներ և այլք:
Նույն օրը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ «Հայաստանի ԶՈՒ կազմավորման 20-ամյակի առթիվ» պաշտպանության նախարարի ու ԵԿՄ նախագահի անունից մեդալներ են շնորհվել մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել զինված ուժերի ձևավորման, հանուն Ղարաբաղի բնակչության պաշտպանության մղվող մարտական գործողություններին մասնակցելու, պատերազմական գործողությունների ժամանակ մարդկանց կյանքեր փրկելու համար: