Լրահոս

08.03.2013 12:21


Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն: 
Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին: 
Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ և այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի: 
Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
«ԲարգավաՃ Հայաստան» 
կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը