Լրահոս

08.03.2013 09:00


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է 7 ավտոմեքենա

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է 7 ավտոմեքենա

Մարտի 8-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ արգելափակվել է 7 ավտոմեքենա.

Դեպքի վայր է մեկնել «Զիլ-131» մակնիշի ամենագնացը, որը Ժամը 04.24-ին ճանապարհի անանցանելիության պատճառով կանգ է առել ավտոմեքենաներից մոտ 500 մ հեռավության վրա: Հրշեջ-փրկարարները ճանապարհի այդ հատվածում հանդիպել են արգելափակված 2 ավտոմեքենա, որոնց վարորդներին տեղափոխել են «Կունգ»:

Ժամը 05.45-ին կապ է հաստատվել Սոթքի գյուղապետ Կ.Շահսուվարյանի հետ, ով հավաստիացրեց, որ դեպքի վայր կուղարկի համապատասխան տեխնիկա:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը