Լրահոս

08.03.2013 11:19


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

«Մեծարգո մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը, մաղթում եմ բարձր տրամադրություն ինչպես առաջիկա տոնական ամսվա, այդպես էլ ողջ տարվա ընթացքում:

Մշտապես զգացե'ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված, առողջ, երջանիկ: Դուք բոլորդ գեղեցիկ եք, եւ հենց ձեզանով է գեղեցկանում կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով:
Հայ մայրե'ր, դուք տան հիմնասյուներն եք, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի լուսավոր ապագան, սերունդների հայեցի դաստիարակության ազգանվեր գործը: Իմ անսահման սերը բոլորիդ:

Հարգանքներով` Արթուր Աբրահամ»:

Այս խորագրի վերջին նյութերը