ՄԱԿ Գլխավոր քարտուղար. «Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար»
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Դրանում ասված է.
«Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց և աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի: Մի երիտասարդ կին մահվան ելքով խմբակային բռնաբարության էր ենթարկվել: Մեկ ուրիշն ինքնասպանություն էր գործել ամոթի զգացումից, որը, սակայն, պետք է որ ապրեին բռնացողները: Շատ մոտ տարածությունից դեռահասների վրա էին կրակել միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել էին ձգտել կրթության: Այս վայրագությունները, որոնք իրավամբ համընդհանուր զայրույթ հարուցեցին, մասն էին շատ ավելի մեծ խնդրի, որը, ըստ էության, թափանցում է յուրաքանչյուր հասարակություն և կյանքի յուրաքանչյուր ոլորտ: Նայեք ձեր շուրջը գտնվող կանանց: Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար՝ ձեր ընտանիքներում կամ համայնքներում: Եվ հասկացեք, որ կա վիճակագրական հավանականություն, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում բռնության են ենթարկվել: Նույնիսկ ավելին՝ սփոփել են քրոջը կամ ընկերոջը և կիսել նրանց` հարձակման ենթարկվելու հետևանքով ծագած վիշտն ու զայրույթը: Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, և մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` պայքարելու առողջությանն սպառնացող համընդհանուր այս վտանգի դեմ, որտեղ էլ որ այն թաքնված լինի` տանը թե աշխատավայրում, պատերազմական գոտիներում թե խաղաղ երկրներում, ինչպես նաև այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր թույլ են տալիս, որ բռնությունները շարունակվեն: Մենք նաև հատուկ խոստում ենք տալիս կանանց, ովքեր գտնվում են հակամարտության գոտիներում, որտեղ սեռական բռնությունը շատ հաճախ դառնում է պատերազմի գործիք՝ ուղղված արժանապատվության ոչնչացման միջոցով թշնամու ստորացմանը: Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է: Որպես գլխավոր քարտուղար` ես պնդում եմ, որ հակամարտություններում սեռական բռնությունների ենթարկված բոլոր զոհերի բարեկեցությունը պետք է լինի մեր գործողությունների առաջնային գծում: Եվ ես հանձնարարում եմ իմ ավագ խորհրդականներին խաղաղարարության, խաղաղապահության և խաղաղաշինության մեր բոլոր գործողություններում առաջնային դարձնել մեր արձագանքը սեռական բռնություններին:
ՄԱԿ-ի համակարգը ծավալում է «Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» քարոզարշավը, որը հիմնված է պարզ, բայց և հզոր խոստման վրա, այն է` բոլոր կանայք և աղջիկներն ունեն մարդու հիմնարար իրավունք՝ ապրելու բռնություններից զերծ:
Այս շաբաթ Նյու Յորքում` Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, աշխարհն անցկացնում է ՄԱԿ-ի մինչ օրս ամենամեծ ժողովն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Մենք այս հավաքից կքաղենք առավելագույնը և նույնիսկ դրա ավարտից շատ անց կշարունակենք հետամուտ լինել առաջընթացին: Ես ողջունում եմ այն բազմաթիվ կառավարություններին, խմբերին և անհատներին, որոնք նպաստել են այս քարոզարշավին: Կոչ եմ անում բոլորին միանալ մեր ջանքերին: Լինի որեւէ գործի համար դրամական միջոցներ հատկացնելով թե բողոքի ձայն բարձրացնելով՝ դուք կարող եք մասնակցել այս անարդարությանը վերջ տալու և կանանց ու աղջիկների համար իրենց արժանի անվտանգություն, ապահովություն և ազատություն ապահովելու մեր համընդհանուր նախաձեռնությանը»:
ՄԱԿ Գլխավոր քարտուղար. «Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար»
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Դրանում ասված է.
«Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց և աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի:
Մի երիտասարդ կին մահվան ելքով խմբակային բռնաբարության էր ենթարկվել: Մեկ ուրիշն ինքնասպանություն էր գործել ամոթի զգացումից, որը, սակայն, պետք է որ ապրեին բռնացողները: Շատ մոտ տարածությունից դեռահասների վրա էին կրակել միայն այն պատճառով, որ նրանք հանդգնել էին ձգտել կրթության:
Այս վայրագությունները, որոնք իրավամբ համընդհանուր զայրույթ հարուցեցին, մասն էին շատ ավելի մեծ խնդրի, որը, ըստ էության, թափանցում է յուրաքանչյուր հասարակություն և կյանքի յուրաքանչյուր ոլորտ:
Նայեք ձեր շուրջը գտնվող կանանց: Մտածեք նրանց մասին, ովքեր թանկ են ձեզ համար՝ ձեր ընտանիքներում կամ համայնքներում: Եվ հասկացեք, որ կա վիճակագրական հավանականություն, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում բռնության են ենթարկվել: Նույնիսկ ավելին՝ սփոփել են քրոջը կամ ընկերոջը և կիսել նրանց` հարձակման ենթարկվելու հետևանքով ծագած վիշտն ու զայրույթը:
Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, և մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` պայքարելու առողջությանն սպառնացող համընդհանուր այս վտանգի դեմ, որտեղ էլ որ այն թաքնված լինի` տանը թե աշխատավայրում, պատերազմական գոտիներում թե խաղաղ երկրներում, ինչպես նաև այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր թույլ են տալիս, որ բռնությունները շարունակվեն:
Մենք նաև հատուկ խոստում ենք տալիս կանանց, ովքեր գտնվում են հակամարտության գոտիներում, որտեղ սեռական բռնությունը շատ հաճախ դառնում է պատերազմի գործիք՝ ուղղված արժանապատվության ոչնչացման միջոցով թշնամու ստորացմանը:
Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է: Որպես գլխավոր քարտուղար` ես պնդում եմ, որ հակամարտություններում սեռական բռնությունների ենթարկված բոլոր զոհերի բարեկեցությունը պետք է լինի մեր գործողությունների առաջնային գծում: Եվ ես հանձնարարում եմ իմ ավագ խորհրդականներին խաղաղարարության, խաղաղապահության և խաղաղաշինության մեր բոլոր գործողություններում առաջնային դարձնել մեր արձագանքը սեռական բռնություններին:
ՄԱԿ-ի համակարգը ծավալում է «Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» քարոզարշավը, որը հիմնված է պարզ, բայց և հզոր խոստման վրա, այն է` բոլոր կանայք և աղջիկներն ունեն մարդու հիմնարար իրավունք՝ ապրելու բռնություններից զերծ:
Այս շաբաթ Նյու Յորքում` Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, աշխարհն անցկացնում է ՄԱԿ-ի մինչ օրս ամենամեծ ժողովն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Մենք այս հավաքից կքաղենք առավելագույնը և նույնիսկ դրա ավարտից շատ անց կշարունակենք հետամուտ լինել առաջընթացին:
Ես ողջունում եմ այն բազմաթիվ կառավարություններին, խմբերին և անհատներին, որոնք նպաստել են այս քարոզարշավին: Կոչ եմ անում բոլորին միանալ մեր ջանքերին: Լինի որեւէ գործի համար դրամական միջոցներ հատկացնելով թե բողոքի ձայն բարձրացնելով՝ դուք կարող եք մասնակցել այս անարդարությանը վերջ տալու և կանանց ու աղջիկների համար իրենց արժանի անվտանգություն, ապահովություն և ազատություն ապահովելու մեր համընդհանուր նախաձեռնությանը»: