Մարտի 8-ին՝ ժամը 16:00–ին Ա. Իսահակյանի արձանի մոտից մեկնարկում է մեր տոնական պայքարը: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի փողոցներում հարյուրավոր կանայք պայքար սկսեցին, որպեսզի ձեռք բերեն այնպիսի իրավունքներ, որոնք կինը երբեք չի ունեցել: Նրանք դուրս եկան փողոց՝ պահանջելու ընտրական իրավունք, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և աշխատավարձ: 1910 թվականին Մարտի 8-ը անվանվեց ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆ, որի հիմնական կոչը ուղղված էր բոլոր կանանց՝ համախմբվելու և պայքարելու իրավունքների հավասարության համար: Ի պատասխան այս կոչի՝ բազմաթիվ երկրներում կանայք միացան այս շարժմանը հանուն իրավունքի, հանուն արժանապատվության վերականգման, հանուն խաղաղության և ասացին ոչ աղքատությանը: Այսօր Հայաստանի կանայք էլ պետք է միանան այս երկարատև պայքարին, քանի որ մենք արդեն շատ ենք լռել՝ լռել ենք լքելով հայրենիքը, լռել ենք բաժանվելով հարազատներից, լռել ենք երբ բանակից բերել են մեր եղբայրների դիակները, լռել ենք երբ վաճառում էին մեր երազանքի եկիրը: Այսօր մենք ոտքի ենք կանգնում ու ասում ենք, որ այլևս չենք լռելու, պայքարի միջոցով մենք մաքրելու ենք դարերի լռությունը, մենք կանգնելու ենք մեր հայրենիքին ի պաշտպան, ինչպես քաջ զինվոր, քանի որ այստեղ ենք կառուցելու մեր ապագան, մեր իսկ ձեռքերով, մեր սեփական հողի վրա: Կառուցելու ենք մեր երեխաների, մեր թոռների, մեր ծոռների ապագան, մեր հայրենիքի ապագան սիրով և մայրական քնքշանքով լցված ձեքերով, վերականգնելով մեր արժանապատվությունը:
Մենք ուժեղ ենք, ամուր ու անկոտրում, չնայած նրան, որ մեզ կին են ասում!!!!! Եվ այսօր մենք միայնակ չենք, մեր թիկունքում կանգնած են նաև տղամարդիկ: Միասին մենք էլ ավելի հզոր ենք: Միացիր մեզ այս երկարատև պայքարում: Միասին պետք է տոնենք մեր ազգի հաղթանակը!!!! Հրավիրում են կիթառահարներների և երգիչների, շարժվելու ենք երաժշտության ներքո:
Այլևս չեն լռելու
Մարտի 8-ին՝ ժամը 16:00–ին Ա. Իսահակյանի արձանի մոտից մեկնարկում է մեր տոնական պայքարը:
1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի փողոցներում հարյուրավոր կանայք պայքար սկսեցին, որպեսզի ձեռք բերեն այնպիսի իրավունքներ, որոնք կինը երբեք չի ունեցել: Նրանք դուրս եկան փողոց՝ պահանջելու ընտրական իրավունք, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և աշխատավարձ:
1910 թվականին Մարտի 8-ը անվանվեց ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆ, որի հիմնական կոչը ուղղված էր բոլոր կանանց՝ համախմբվելու և պայքարելու իրավունքների հավասարության համար: Ի պատասխան այս կոչի՝ բազմաթիվ երկրներում կանայք միացան այս շարժմանը հանուն իրավունքի, հանուն արժանապատվության վերականգման, հանուն խաղաղության և ասացին ոչ աղքատությանը:
Այսօր Հայաստանի կանայք էլ պետք է միանան այս երկարատև պայքարին, քանի որ մենք արդեն շատ ենք լռել՝ լռել ենք լքելով հայրենիքը, լռել ենք բաժանվելով հարազատներից, լռել ենք երբ բանակից բերել են մեր եղբայրների դիակները, լռել ենք երբ վաճառում էին մեր երազանքի եկիրը:
Այսօր մենք ոտքի ենք կանգնում ու ասում ենք, որ այլևս չենք լռելու, պայքարի միջոցով մենք մաքրելու ենք դարերի լռությունը, մենք կանգնելու ենք մեր հայրենիքին ի պաշտպան, ինչպես քաջ զինվոր, քանի որ այստեղ ենք կառուցելու մեր ապագան, մեր իսկ ձեռքերով, մեր սեփական հողի վրա: Կառուցելու ենք մեր երեխաների, մեր թոռների, մեր ծոռների ապագան, մեր հայրենիքի ապագան սիրով և մայրական քնքշանքով լցված ձեքերով, վերականգնելով մեր արժանապատվությունը:
Մենք ուժեղ ենք, ամուր ու անկոտրում, չնայած նրան, որ մեզ կին են ասում!!!!!
Եվ այսօր մենք միայնակ չենք, մեր թիկունքում կանգնած են նաև տղամարդիկ: Միասին մենք էլ ավելի հզոր ենք: Միացիր մեզ այս երկարատև պայքարում: Միասին պետք է տոնենք մեր ազգի հաղթանակը!!!!
Հրավիրում են կիթառահարներների և երգիչների, շարժվելու ենք երաժշտության ներքո:
Քաղաքացիական նախաձեռնություն