Աշխարհ

08.03.2013 10:44


ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

«Թմրամիջոցների վերահսկողության միջազգային ռազմավարություն-2013» ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված է, որ Ադրբեջանը կարևոր երկիր է հերոինի և այլ թմրամիջոցների տարանցման համար։

Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Աֆղանստանից և Իրանից դեպի Ռուսաստան ու Եվրոպա թմրաթրամիջոցների հիմնական տարանցիկ երկիրն է։ Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում: Զեկույցում ասվում է նաև, որ Ադրբեջանի կառավարության ջանքերը բավարար չեն թմրամիջոցների տարանցման խնդիրը լուծելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը