Լրահոս

08.03.2013 08:44


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի միջհամայնքային, Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ) ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը