Լրահոս

07.03.2013 21:45


Մարտի 11-15-ը կկազմակերպվի ֆրանս-գերմանական շաբաթ

Մարտի 11-15-ը կկազմակերպվի ֆրանս-գերմանական շաբաթ

Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները մարտի 11-15-ը կազմակերպում են ֆրանս-գերմանական շաբաթ, որի մեկնարկը կտրվի երկուշաբթի՝ մարտի 11-ին, ժամը 09:30-ին, Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ «Կերտել ընդհանուր պատմություն. ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը» խորագրով անցկացվող սեմինարով:

Նույն վայրում, ժամը 12:30-ին, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

 Այս նշանակալից հոբելյանը տոնելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություն, զրույց-քննարկում երկու երկրների հարաբերությունների շուրջ: Գերմանիայից և Ֆրանսիայից հրավիրված չորս փորձագետները կքննարկեն ֆրանս-գերմանական հարաբերությունների զարգացումը վերջին 50 տարիների ընթացքում: 

Այս խորագրի վերջին նյութերը