Լրահոս

07.03.2013 17:50


Աշխարհի ամենահաջողակ մարդը ապրում է Խորվաթիայում

Աշխարհի ամենահաջողակ մարդը ապրում է Խորվաթիայում

 Խորվաթիայում ապրող Ֆրանո Սելակն իսկապես կարող է համարվել աշխարհի ամենահաջողակ մարդը: Մասնագիտությամբ դիրիժոր Ֆրանոն ծնվել է նավակում։ Նա 7 անգամ հրաշքով է խուսափել մահից: Առաջին անգամ դա պատահել է 60-ական թվականներին, երբ գնացքը դուրս է եկել երկաթգծերից և ընկել սառած գետը. եղել են բազմաթիվ զոհեր, բայց Ֆրանոյին հաջողվել է ինքնուրույն փրկվել: Երկրորդ անգամ նրան փրկել է սերը. ինքնաթիռում հավանել է մատուցողուհիներից մեկին, և երբ ինքնաթիռի պոչի հատվածում աղջկա հետ զրուցելիս է եղել, վայրէջք կատարող օդանավը զարնվել է լեռանը։ Այդ ժամանակ հետևի դուռը բացվել է, և Ֆրանոն, որ առանց ամրագոտու է եղել, ինքնաթիռից դուրս է նետվել ու ընկել չոր խոտի մեջ: Հաջորդ անգամ նա փրկվել է ձորն ընկած ավտոբուսից. այս անգամ էլ ամրագոտին կապած չլինելով՝ նա գլորվող ավտոբուսից դուրս է նետվել և ողջ մնացել։

Կենսաթոշակի անցնելուց հետո էլ Ֆրանոն խաղարկության է մասնակցել և շահել է մեկ միլիոն դոլար։ Դրա մեծ մասը նա ծախսել է զբոսաշրջության վրա, մի մասն էլ նվիրել է անհայտ մարդկանց։ Գումար է հատկացրել նաև Սուրբ Մարիամ եկեղեցու կառուցմանը:

Այժմ 83–ամյա Ֆրանոն պարտքերի մեջ խրված է, սակայն չի տխրում։ Ինչ իմանաս՝ գուցե հաջողությունը նորից կթակի նրա դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը