Լոս-Անջելեսի Կենսաբժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետները բավական հետաքրքիր եզրակացության են եկել: Պարզվել է, որ ծխող կանանց թոռները հակվածություն ունեն ասթմայի նկատմամբ, և դա անգամ այն դեպքում, երբ նրանց մայրերը ծխող չեն։
Առնետների վրա անցկացված փորձարկումներից պարզվել է, որ նիկոտին օգտագործած հղի առնետները ասթմայով հիվանդ ձագեր են ունենում, որոնք իրենց հերթին նույնպես ասթմայով հիվանդ հետնորդներ են լույս աշխարհ բերում նույնիսկ այն պարագայում, երբ իրենք նիկոտինի անմիջական ազդեցություն չեն կրել: Գիտնականները եզրակացրել են, որ նիկոտինի ազդեցությունը գենետիկական փոփոխություններ է առաջացնում, որոնք փոխանցվում են սերունդից սերունդ:
Կանանց ծխելը` ժառանգական հիվանդության պատճառ