Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Մարտի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանում այցելությամբ գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հանդիպումը։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Լիտվայի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և ընդգծեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թվականին, Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունները մեծապես նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Լինաս Լինկևիչուսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ և ընդգծեց լիտվական կողմի պատրաստակամությունը դրանք առավել ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում նախարարները բովանդակալից զրույց ունեցան հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Կարևորվեց 2011թ-ի Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի այցելությունը Հայաստան, քննարկվեց նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, միջխորհրդարանական համագործակցությանը ընդլայնմանը:
Նախարարներ Նալբանդյանն ու Լինկևիչուսը անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ամրապնդմանը, առևտրատնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանը, ձևավորված իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գիտակրթական և մշակութային կապերի ակտիվացմանը։
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ քննարկումները։ Արձանագրվեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում։ Քննարկվեցին 2013թ. վերջին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։