Լրահոս

07.03.2013 17:01


Անօրինական թաղումներ «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում

Անօրինական թաղումներ  «Քաղաքատեղի  Արգիշտիխինիլի» հուշարձանի տարածքում

Արմավիրի մարզի Արգիշտիխինիլի հուշարձանի  տարածքում անօրինական թաղումներ են կատարվում: «7օր»-ին այս մասին ահազանգել են երիտասարդ պատմաբանները:  Լուրը չհերքեցին նաեւ «Պատմամշակությաին արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծաառայություն» ՊՈԱԿ-ում:

«Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի վարչական շրջանում գտնվող,  պետական սեփականություն  հանդիսացող  «Քաղաքատեղի Արգիշտիխինիլի»  հուշարձանի  / Ք.ա. 8-6 –րդ դդ. 10-13-րդ դդ., 19-րդ դ., պետ. ցուցիչ` 3.71.1./ տարածքում Նոր Արմավիր և Ջրաշեն համայնքների բնակիչների կատարած  հուղարկավորությունների անօրինական դեպքեր  իրոք  արձանագրվել են, ու  կատարվածի մասին օրենքով սահմանված կարգով Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունն իրազեկել է մարզպետին  ու մարզի դատախազին,  Ջրաշեն համայնքի ղեկավարին»,–մեզ հետ զրույցում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի` հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը:

«Քանի դեռ խնդիրը  լուծում չի ստացել, այն է` պատկան մարմինների կողմից  համապատասխան տարածք չի հատկացվել, հավանականությունը մեծ է, որ անօրինական թաղումները հուշարձանի տարածքում կշարունակվեն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական  միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը,  հաշվի առնելով  հանգամանքը, որ հուշարձանը  նոր պահպանական գոտի չունի, եւ դա կարող է դժվարություններ առաջացնել,  խնդրանքով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` հանձնարարելու  համապատասխան կառույցին սեղմ  ժամկետում պահպանական գոտին կազմելու  եւ ՊՈԱԿ-ին տրամադրելու համար»,–նշել է  Մ. Ավանեսյանը:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը