Լրահոս

07.03.2013 16:48


Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև քաղաքական ակտիվ երկխոսության և համագործակցության դինամիկան, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված առաջընթացը: 
ՀՀ նախագահը կարևորել է նաև բարձրաստիճան փոխայցելությունները, այդ թվում՝ անցյալ տարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի այցելությունները Հայաստան:  ԵՄ ղեկավարության և եվրոպական տարբեր կառույցների դրական գնահատականները Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, մասնավորապես ս.թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին, ՀՀ նախագահի համոզմամբ, լավ խթան են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ միանում է ԵՄ ղեկավարների շնորհավորանքներին և հաջողություններ է մաղթում նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ շրջանում, նաև՝ Հայաստանի եվրամերձեցման նախաձեռնություններում: 
Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԵՄ-ի համար Հայաստանը կարևոր երկիր է, և այդ երկրում խաղաղությունը, կայունությունն ու ժողովրդավարական գործընթացները նույնքան կարևոր են: Սերժ Սարգսյանը և Ֆիլիպ Լեֆորը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանի զարգացումներին և Հայաստանում հետընտրական գործընթացներին:

Այս խորագրի վերջին նյութերը