Լրահոս

07.03.2013 20:17


Իրավական ակտերը մոտարկվում են Եվրամիության դիրեկտիվներին

Իրավական ակտերը մոտարկվում են Եվրամիության դիրեկտիվներին

ՀՀ կառավարությունը հաստատել է`

- տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013թ. ծրագիրը, որը կոչված է նպաստելու ՀՀ տնտեսությանն ու սպառողի շահերի պաշտպանությանը, 
- միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը, որի համաձայն արտասահմանյան երկրներում փորձարկված և սերտիֆիկացված արտադրանքը շուկայում կարող է առանց խոչընդոտի իրացվել,
- վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեթոդների տարատեսակները` միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016թթ. ազգային ծրագիրը, դրա բյուջեն, առաջնահերթ միջոցառումների ցանկը, մոնիտորինգի և գնահատման պլանը,
- ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը,
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգման ստուգաթերթը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահեստավորման կարգը։

 

Այս խորագրի վերջին նյութերը