Լրահոս

07.03.2013 13:22


Մշակույթի նախարարությունում քննարկվել է «Փակ շուկայի» հարցը

Մշակույթի նախարարությունում քննարկվել է «Փակ շուկայի» հարցը

Մարտի 6-ին մշակույթի նախարարությունում  կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի 1855թ. Սբ. Աստվածածին և 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցիների վերակառուցման, ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Սբ. Մարինե եկեղեցու վերականգնման էսքիզային նախագծերը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Երևանի Մաշտոցի պողոտայի Կենտրոնական ծածկած շուկայի հարցը:

Վերջինիս կապակցությամբ գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն՝ այն է. իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը