Աշխարհ

07.03.2013 12:59


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կլինեն մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում»,–Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
 Համանախագահները նույն ձևաչափով հանդիպել էին նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը