Լրահոս

07.03.2013 12:33


Վարդան Սեդրակյանի փաստաբանն այսօր վերաքննիչ բողոք կհանձնի

Վարդան Սեդրակյանի փաստաբանն այսօր վերաքննիչ բողոք կհանձնի

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը այսօր կհանձնվի Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը եւ նրա խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը՝ ԱՒՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով։

Այս մասին «Ա1+»-ը տեղեկացել է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից։ Հիշեցնենք,որ երեկ նրա գլխավորած «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող՝ առանց ԿԸՀ համաձայնության։

Այս խորագրի վերջին նյութերը