Լրահոս

07.03.2013 18:10


Նոր հանցադրվագներ ձերբակալվածների գործունեությունից

Նոր հանցադրվագներ ձերբակալվածների գործունեությունից
2012թ. դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 6 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր և բիժուտերիա են գողացել: Օրեր անց՝ արդեն 2013թ. հունվարի 3-ին, նույն բաժնում մեկ այլ ահազանգ ստացվեց, որ նույն շենքի մեկ այլ բնակարանից գողության փորձ է կատարվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու հանցագործությունները կատարել են մեկ այլ հանցագործության համար մարտի 4-ին ձերբակալված Ռ. Գրիգորյանը և Վ. Հարությունյանը:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը