Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի փոխնախագահին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ.
«Հարգելի պարոն Մադուրո, խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի յուրաքանչյուր բնակչի համար բարեկեցիկ ու արժանավայել կյանքի պայմաններ ապահովելու իր տեսլականին եւ անուրանալի դերակատարում ունեցավ ժամանակակից Վենեսուելայի զարգացման ու առաջընթացի գործում: Պարոն Ուգո Չավեսի անդառնալի կորուստը, հիրավի, մեծ վիշտ է ինչպես իր հարազատների, այնպես էլ Վենեսուելայի բարեկամ ժողովրդի համար: Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ, պարոն Չավեսի հարազատներին եւ Վենեսուելայի ժողովրդին` մաղթելով հոգու տոկունություն եւ համերաշխություն»,-ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում: