Լրահոս

26.06.2009 17:27


«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այն իր մեջ ընդգրկում է 54 փոփոխություն և լրացում, որոնց նպատակն է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը և ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրադավարական չափանիշներին, ինչը դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին:

Այս խորագրի վերջին նյութերը