Լրահոս

07.03.2013 10:29


Նյու Յորքին մոտենում է «Սատուրն» փոթորիկը

Նյու Յորքին մոտենում է «Սատուրն» փոթորիկը

Նյու Յորքին մոտենում է «Սատուրն» փոթորիկը։ «Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ այդ մասին նախազգուշացրել է ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը։ Ըստ կանխատեսումների՝ փոթորիկը ձյան և անձրևի ամպեր կբերի, կդառնա ուժգին քամիների պատճառ։

«Սատուրնն» արդեն առանց էլեկտրաէներգիայի է թողել Վիրջինիա նահանգի շուրջ 200 000 և Նյու Ջերսի նահանգի մոտ 40 000 տներ։

Օդերևութաբանները ենթադրում են, որ տեղումների հետևանքով ձյան շերտի հաստությունը կկազմի 10 սմ։
 Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Նյու Յորքում «Սենդի» փոթորիկը 100 մարդու կյանք էր խլել։ Բնական աղետի հասցրած նյութական վնասը գերազանցել էր 50 մլրդ դոլարը։

Այս խորագրի վերջին նյութերը