Լրահոս

07.03.2013 09:32


ԵՊՀ-ում կատարված միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի

ԵՊՀ-ում կատարված միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվի

Ոստիկանությունը  քրեական գործ չի հարուցի անցած շաբաթ ԵՊՀ-ի շենքի մոտ մի խումբ դասադուլավոր ուսանողների եւ ԵՊՀ ռեկտորի օգնական Գեւորգ Մելքոնյանի գլխավորությամբ ախալքալաքցի ուսանողների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

«Այդ մասին մեզ հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, որ միջադեպի հետ կապված համացանցում տեսագրություն էր տարածվել, որտեղ երեւում էր, թե ինչպես են դասադուլավոր ուսանողների հասցեին վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ հնչում»,- գրում է օրաթերթը։

Այս խորագրի վերջին նյութերը