Լրահոս

06.03.2013 17:17


Ընտրություններ 2013. Մարտի 6-ի դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ

Ընտրություններ 2013. Մարտի 6-ի դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 06.03.2013թ. դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ:

Նշված 12 քրեական գործերից 7-ը հարուցվել է ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, 2-ը` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում:

3 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը