Լրահոս

06.03.2013 16:29


Ջրամատակարարումը Նոր Նորքում կկայունանա

Ջրամատակարարումը Նոր Նորքում կկայունանա

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը մարտի 6-ին ժամը 10.00-22.00 հայտարարել էր ջրամատակարարման դադարեցման մասին Նոր Նորքի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներում:

Ինչպես տեղեկացրեց ընկերության ՛՛Արևելք՛՛ շահագործման տնօրինության ՛՛Հյուսիս՛՛ տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանը, դրա պատճառը ՛՛Ջրվեժ՛՛ օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն էր: Վերջին օրերին ՕԿՋ-ի ՛՛չոր խցում՛՛, որից սնուցվում են վարչական շրջանի վերը նշված տարածքները, վնասվել էր մուտքի 500մմ  տրամագծով խողովակը: Արդյունքում՝ տեխնիկապես անհնար էր դարձել 5000 խոր. մետր տարողությամբ ջրամբարում կուտակել պահանջվող քանակությամբ ջուր, ինչը  ՛՛պիկ՛՛ ժամերին որոշակի խնդիրներ էր առաջացնում սպառողներին կայուն ջրամատակարարմամբ ապահովելու գործում:

  Հարկադրական կանգառի ընթացքում տեղամասի մասնագետները նախատեսում են ինչպես վերացնել խողովակի վթարը, այնպես էլ վերանորոգել ՛՛չոր խցի՛՛ փականը, ջրի ներհոսի կառավարելիությունը բարձրացնելու նպատակով:

 Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը