Քաղաքական

06.03.2013 15:49


Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարել է Վլադիմիր Գասպարյանին և ասել. «Բարև, զորավար, ինչպե՞ս եք» (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարել է Վլադիմիր Գասպարյանին և ասել. «Բարև, զորավար, ինչպե՞ս եք» (տեսանյութ)

Ինչպես գրում է «aravot.am»–ը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ մի ոստիկանական մեքենա սկսել է մեգաֆոններով հայտարարել և զգուշացնել բնակիչներին, որ հավաքն ապօրինի է, և կկիրառվի վարչական տույժ: Րաֆֆի Հովհաննիսյանը, լսելով սա, մոտեցել է հայտարարությունը տարածողին և պահանջել ներկայանալ ու ասել, թե ո՞վ է այդ հրահանգը տվել՝ ոստիկանապե՞տը: Ոստիկանը վստահեցրել է, որ ոչ. «Ես կատարում եմ իմ ծառայողական պարտականությունները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքերն իրար է խփել և հանձնվել ոստիկաններին, որ իրեն ձերբակալեն կամ ի՛ր նկատմամբ վարչական տույժ կիրառեն, բայց հանգիստ թողնեն քաղաքացիներին, որոնք եկել են ընդամենը բարև ասելու: Ոստիկանը հրաժարվել է որևէ պատժամիջոց կիրառել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ: Այնուամենայնիվ, ոստիկանները քիչ հետո ելույթների ժամանակ նորից սկսել են մեգաֆոններով հայտարարությունը կարդալ, ինչը բարկացրել է Ր. Հովհաննիսյանին:

Նա տեղում՝ լրագրողների ներկայությամբ, զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին.

«Ոստիկանապե՞տ: Բարև, զորավար, ինչպե՞ս եք: Իջևանում ենք: Մհեր Միրզոյանն ասում է, որ իր պարտականությունը կատարում է, էլի այդ նույն հայտարարությունը անում է: Ես հիմա պիտի բարև ասեմ ժողովրդին, ուզում էի իմանալ՝ դա ձե՞ր հրահանգն է, թե՞ ուրիշ տեղից է եկել»:

Վլադիմիր Գասպարյանը հավանաբար հետաքրքրվել է, թե քանի՞ մարդ է հավաքված՝ ճշտելու՝ 100 հոգուց ավելի՞ է, թե՞ ոչ.

«Ես չեմ հաշվել»,-պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով,–«լավ հայ մարդիկ են, մեր հայրենակիցներն են: Շատ լավ, շնորհակալություն: Դուք իմացեք, որ ինձանից ավելի օրինապաշտ քաղաքացի չկա, դրա համար ես խնդրում եմ և պահանջում եմ, որ վարչական պատասխանատվության ես ենթարկվեմ, եթե ես խախտել եմ»:

Թե ինչ է խոստացել իր կողմից Վլադիմիր Գասպարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մանրամասնել, բայց դրանից հետո դադարել են մեգաֆոնով հայտարարությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը