ԱՄՆ-ի բանակի սարքավորումների հետազոտության, մշակման և զարգացման կենտրոնն իր աշխատողներից մեկին` ֆիզիկոս Քուոնկ Թրուոնգին առաջարկել է ստեղծել այնպիսի հագուստ, որը չի կեղտոտվի և միշտ մաքուրկմնա: Առաջարկը վերաբերել է ռազմական հագուստի ստեղծմանը, սակայն Քուոնկին հաջողվել է այնպիսի կտոր ստանալ, որը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական հագուստի համար:
Կտորի գաղտնիքը հատուկ մանրա- և նորագույն հյուսվածքային կառուցվածքն է, որն ստեղծելու համար ուսումնասիրվել են լոտոսի և շուշանի տերևները, բադի փետուրները: Դրանց շնորհիվ կտորի վրա չեն մնում ջուրը, փոշին, քիմիական նյութերը, նավթը, բենզինը և այլն: Հրաշք կտորի պաշտոնական փորձարկումները ծրագրվում է անցկանցել 2013թ. աշնանը:
Ինքնամաքրվող հագուստն այլևս անհավանական չէ
ԱՄՆ-ի բանակի սարքավորումների հետազոտության, մշակման և զարգացման կենտրոնն իր աշխատողներից մեկին` ֆիզիկոս Քուոնկ Թրուոնգին առաջարկել է ստեղծել այնպիսի հագուստ, որը չի կեղտոտվի և միշտ մաքուր կմնա: Առաջարկը վերաբերել է ռազմական հագուստի ստեղծմանը, սակայն Քուոնկին հաջողվել է այնպիսի կտոր ստանալ, որը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական հագուստի համար: