Ճապոնիայի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մտածելիս ծամում են, ավելի արագ են լուծում այս կամ այն խնդիրը: Հետազոտության ընթացքում մասնակիցներին առաջարկել են լուծել մի քանի թեստեր, որոնք կապված են արձագանքելու և ուշադրության հետ: Նրանք, ովքեր ծամոն են ծամել, որոշ թեստեր ավելի լավ ու արագ են լուծել, իսկ շերտագրող սարքը գլխուղեղի առանձին հատվածներում ակտիվության աճ և արյան շրջանառության բարելավումէ արձանագրել:
Գիտնականները ծամելիս մտածելու որակի բարելավումը բացատրում են նրանով, որ այդ ժամանակ ծամող մկանային համակարգը աշխատում է, և հենց դա էլ նպաստում է արյան շրջանառության աշխուժացմանը։ Դրա շնորհիվ գլխուղեղը թթվածին է ստանում, իսկ մկանային բուռն գործունեությունն էլ բարձրացնում է նյարդային համակարգի լարվածությունը, դրա հետ էլ՝ արձագանքելու կարողությունը:
Հարկավոր է նշել, որ այդուհանդերձ՝ երկար ժամանակ ծամոն ծամելը ստամոքսի համար վնասակար է:
Ծամելը նպաստում է մտածելուն
Ճապոնիայի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մտածելիս ծամում են, ավելի արագ են լուծում այս կամ այն խնդիրը: Հետազոտության ընթացքում մասնակիցներին առաջարկել են լուծել մի քանի թեստեր, որոնք կապված են արձագանքելու և ուշադրության հետ: Նրանք, ովքեր ծամոն են ծամել, որոշ թեստեր ավելի լավ ու արագ են լուծել, իսկ շերտագրող սարքը գլխուղեղի առանձին հատվածներում ակտիվության աճ և արյան շրջանառության բարելավում է արձանագրել: