Լրահոս

06.03.2013 15:46


Ամենավտանգավոր հանգստավայրերի ցանկը

Ամենավտանգավոր հանգստավայրերի ցանկը

Բրիտանական ապահովգրական ընկերություններից մեկը, հաշվի առնելով 60 000 զբոսաշրջիկների տեսակետները, կազմել է ամենավտանգավոր հանգստավայրերի ցանկը:  Առաջին տեղում հայտնվել է Թաիլանդը, որը հայտնի է ճանապարհային պատահարներով, գողությամբ և սննդային թունավորումներով: Ապահովագրական ընկերությունը խորհուրդ է տալիս երբեք տաքսի չնստել, եթե  ուղևորության վերջնակետի և վարձի մասին նախօրոք չեք պայմանավորվել: Խորհուրդ է տրվում նաև օգտագործել միայն շշալցված, խանութից գնված ջուր:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Այս երկրում հանցագործության մակարդակը շատ բարձր է, և ապահովագրական ընկերությունը կոչ է անում զերծ մնալ Կետտլհոնգ, Իոհաննեսբուրգ, Ալեքսանդրբեյ, Սոուետո և Հիլլբորո քաղաքները այցելելուց:

Երրորդ հորիզոնականում Բրազիլիայի մոտ գտնվող Օձի կղզին է, որի յուրաքանչյուր քառակուսի մետրի բաժին է ընկնում 5 տեսակի թունավոր օձ, իսկ նրանց խայթոցների մեծ մասը մահացու է:  

Չորրորդ տեղում հայտնվել է հայտնի երգչուհի Ռիհաննայի ծննդավայր Բարբադոսը: Ապահովագրական ընկերությունը նշում է, որ ցանկում այն ընդգրկվել է հիմնականում բազմաթիվ  թունավոր  թրթուրների և շնաձկների պատճառով:

Հինգերորդը Հնդկաստանն է։ Այստեղ զբոսաշրջիկների համար վտանգավոր են ջուրը, թունավոր թրթուրները, ինչպես նաև սեռական բնույթի հանցագործությունները, որոնց թիվը վերջերս ավելացել է:

Ցանկը եզրափակում է Կուբան՝ թմրամոլության տարածվածությամբ, վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգով, գողություններով:    

Այս խորագրի վերջին նյութերը