Ռոբերտ Քոչարյանի որդին չի գլխավորելու ԲՀԿ–ի ցուցակը. Վ. Սողոմոնյանը հերքել է
Մամուլի այն հրապարակումները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և գլխավորել ԲՀԿ ցուցակը ավագանու ընտրություններում, չի համապատասխանում իրականությանը:
«Ես ԲՀԿ ցուցակի մասին, բնականաբար, տեղեկություն չունեմ, բայց Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին»,-galatv.am-ի հետ զրույցում ասել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց երեկ՝ մարտի 5-ին, ԲՀԿ-ն քննարկել է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը: Եվ այդ քննարկումներում առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս հերքել է տեղեկությունը՝ ասելով, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու քննարկում չի ունեցել ընդհանրապես:
«Քանի որ չի եղել ոչ մի քննարկում, հետևաբար նման որոշում չունենք, և հետևաբար նաև որևէ տեղեկություն այդ մասին չի կարող լինել»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը: