Լրահոս

06.03.2013 13:58


Օրբելի փողոցում տեսախցիկն ամրագրել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը (տեսանյութ)

Օրբելի փողոցում տեսախցիկն ամրագրել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 5-ի ժամը 16:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 55-ամյա Վարուժան Ավետիսյանը, վարելով «Օպել» մակնիշի 33 PՍ 885 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 47 շեքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ 16-ամյա Անահիտ Սահակյանին:

Վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներ ու Օրբերլի 14 հասցեում գործող «Սեկոնեդ» անվտանգության համակարգերի խանութ–սրահի աշխատակիցները և նրանց օգնությամբ էլ վրաեթրի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Սեկոնեդ» անվտանգության համակարգերի անվտանգության տեսախցիկն ամրագրել է վրաերթի պահը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես հետիոտնը, ով, ի դեպ, սովորում է Երևանի թիվ 83 դպրոցի 11-րդ դասարանում, հետիոտնի համար չթույլատրված վայրով փորձում է փողոցն անցնել և իր անուշադրության հետևանքով վրաերթի է ենթարկվում:

«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը