Մեկ ամսվա ընթացքում Վենեսուելան նոր նախագահ կունենա
Այն ժամանակ, երբ Վենեսուելայում սգում են նախագահ Ուգո Չավեսի մահը, միաժամանակ կարգավորվում է նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Մեկ ամսվա ընթացքում Վենեսուելան պետք է նոր նախագահ ընտրի։ Մինչ այդ, նախագահի պարտականությունները դրվել են գործող փոխնախագահ Նիկոլաս Մադուրոնի վրա։ Զինվորականներն արդեն իրենց հավատարության երդումը տվել են նրան և խորհրդարանին:
Իր հերթին, այդ երկրի կառավարությունը դավադրություն կազմակերպելու մեղադրանքով արտաքսել է ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդին: Բանն այն է, որ Վենեսուելայի ներկա ղեկավարության համոզմամբ՝ Չավեսին վարակել և ծանր հիվանդացրել են թշնամիները։ Ավելին՝ նախատեսվում է հատուկ գիտական հանձնաժողով ստեղծել, որը պետք է ապացուցի, որ Չավեսը բնական մահով չի հեռացել կյանքից։

7or.am