Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
Մեծարգո պրն. Բան Կի Մուն
Մենք զայրույթով և ափսոսանքով տեղեկացանք ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի գրասենյակը Ստամբուլ, Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ Ձեր մտահղացման մասին: Մենք նման տեղափոխումը համարում ենք չափազանց մտահոգիչ և ոչ նպատակային հետևյալ ներքոնշյալ գործոնների պատճառով՝
ա) Թուրքիան իր երկրում չի կարողանում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքները և իրավասությունները
բ) կեղծելով պատմությունը, բռնի կերպով թրքացվում են տեղանունները և անձնանունները,
գ) այլախոհները դաժանորեն պատժվում և բանտարկվում են, ինչպես նաև փորձեր են արվում խոչընդոտելու լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը,
դ) կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում և ներգրավվում հարևան պետությունների հետ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություններ:
ՄԱԿ-ը իր ավանդական նպատակներով համարվում է մարդասիրական կառույց և այդ կառույցի գրասենյակի Թուրքիա տեղափոխումը՝ մի երկիր, որտեղ ամեն կերպ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, մենք համարում ենք բացարձակապես անընդունելի: Եվ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին տրված գումարները բնավ չեն էլ կարող փոխհատուցել այն հսկայական վնասները (ժառանգության և հնագույն հուշարձանների ոչնչացում, մշտական անբավարար պայմանների առկայություն փախստականների համար, ազգային խտրականության դրսևորումներ և հետապնդումներ՝ անգամ այդ հողի վրա դավադրությունների կազմակերպում, օր. Հրանտ Դինքի սպանությունը), պատճառված այս պետության կողմից: Եվ ինչքան էլ, որ ՄԱԿ-ի կառույցները փորձեն ապացուցել, որ չեզոքության ապահովումը հնարավոր է տվյալ երկրում, մենք համոզված ենք, որ առկա է լինելու ընդհանուր մթնոլորտի բացասական ազդեցությունը: Եվ իզուր չէ, որ Թուրքիան այսքան տարի ապարդյուն կերպով բախում է Եվրոպայի դռները` փորձելով անդամակցել Եվրամիությանը, և ամեն անգամ մերժում է ստանում վերևում թվարկված պայմանների պատճառով:
Ուստի, մենք հաստատապես համոզված ենք, որ Դուք առավելագույն ջանքեր կգործադրեք այդ որոշման վերանայման ուղղությամբ, դրանով իսկ նպաստելով այս հարցի շուրջ ծավալված կրքերի լարվածության թուլացմանը:

Հարգանքով`
ԵՀՄՖ-ի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն