Լրահոս

26.06.2009 16:36


Տեղի է ունեցել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը

Հունիսի 26-ին Մոսկվայի տանը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ-ի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հայկ Քոթանյանը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ուրիշներ։

Նշելով, որ գիրքը զերծ չէ որոշ թերություններից, Վլադիմիր Կազիմիրովն ասել է.

-Գրքի նպատակն է հայերին ասել՝ միջազգային հանրությունից մի՛ սպասեք, որ մենք պայքարելու ենք հենց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար։ Մենք հետևելու ենք դրան, բայց ԼՂ-ի  կարգավիճակի խնդրի լուծմանը հասնելը ձեր խնդիրն է։ Իսկ ադրբեջանցիներին ասել՝ մենք ձեզ հետ միասին չենք զբաղվելու այնպիսի բացասական երևույթի չեզոքացմամբ, ինչպիսին օկուպացիան է։

Գրքի շնորհանդես տեղի ունեցել նաև հունիսի 18-ին՝ Մոսկվայում, 24-ին՝ Ստեփանակերտում։

Հեղինակը նշել է, որ Բաքվից առաջարկներ դեռևս չի ստացել և չի էլ հավատում, թե որևէ մեկն իրեն կհրավիրի այնտեղ։

Այս խորագրի վերջին նյութերը