Լրահոս

06.03.2013 13:45


Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեային: Քննարկվել են փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, դրանց հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը եւ քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավար Նորբերտ Լամմերթի հետ:

 Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը կդիմի Սահմանադրական դատարան հայցով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին:

 Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

 

Այս խորագրի վերջին նյութերը