Լրահոս

06.03.2013 12:48


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ս/թ. մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին: 

Այս խորագրի վերջին նյութերը