Լրահոս

06.03.2013 19:22


«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են

 «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով  Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված  սիրիահայ ընտանիքներին:  

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով  դեռևս 2012-ի հոկտեմբերին ՙՕգնիր եղբորդ՚  նախաձեռնությունը 5.000.000 մլն դրամի  փոխանցում էր կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։

Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքները ավարտական փուլում են, և դրանք  ամբողջացնելու համար  մարտի 5-ին  «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը ևս 4.000.000  մլն դրամի փոխանցում կատարեց ՙՔաշաթաղ՚  հիմնադրամին:

Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին ՙՕգնիր եղբորդ՚  նախաձեռնությունը ՙՔրիստոնյա բժիշկների ասոցացիայի՚ հետ գործակցաբար,  պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը    բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։

«Օգնիր եղբորդ»  նախաձեռնող  խումբ

Այս խորագրի վերջին նյութերը