Լրահոս

06.03.2013 11:18


Ծրագրային ծովահենությունը ժամանակի ու գումարի առումով միլիարդավոր վնասներ է հասցնում

Ծրագրային ծովահենությունը ժամանակի ու գումարի առումով միլիարդավոր վնասներ է հասցնում

«Մայքրոսոֆթ» ընկերության պատվերով անցկացված նոր ուսումնասիրությունը նույնպես ցույց է տվել, թե ինչպիսի վտանգներ կարող են լինել կեղծ ծրագրեր օգտագործողների համար

Մինչ համակարգիչներից օգտվողներից ոմանք գումար խնայելու հույսով ակտիվորեն որոնում են չարտոնագրված ծրագրեր, անսպասելի վիրուսներով վարակվելու նրանց հնարավորությունները, անհատ սպառողների դեպքում՝ մեկը երեքի հարաբերությամբ է, իսկ ձեռնարկությունների դեպքում՝ երեքը տասի: Այս մասին է վկայում «Մայքրոսոֆթ» ընկերության պատվերով «Միջազգային տվյալներ» ընկերության (IDC) կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը:Այն ցույց է տալիս, որ այս վարակների հետևանքով սպառողները կծախսեն 1.5 մլրդ ժամ և 22 մլրդ դոլար՝ պարզելու, թե ինչումն է խնդիրը, նորոգելու համակարգիչը և համակարգչային վիրուսի հետևանքները վերացնելու համար: Իսկ համաշխարհային ընկերությունները կծախսեն 114 մլրդ դոլար՝ վերացնելու կիբեր-գրոհների ժամանակ համակարգիչ ներթափանցած վիրուսների հետևանքները:

Համաշխարհային ուսումնասիրության ընթացքում մասնագետները վերլուծել են 270 կայք և «օգտագործողը-օգտագործողին» (P2P) ցանց, 108 ծրագրային ներբեռնում և 155 CD/DVD-ներ, հարցազրույց են անցկացրել 2,077 սպառողի և  258 ՏՏ մենեջերների կամ գլխավոր տնօրենների հետ Բրազիլիայում, Չինաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թայլանդում, Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հետազոտողները պարզել են, որ չարտոնագրված ծրագրերի (որոնք չեն տրվում համակարգչի հետ) 45%-ը գալիս է ինտերնետից, և այս ծրագրերի 80%-ը ներբեռնվում է այնպիսի կայքերից կամ P2P ցանցերից, որոնք ընդգրկում են լրտեսական ծրագրերի որոշ տեսակներ, իսկ 36%-ը՝ Տրոյան տեսակի վիրուսներ և իրենց մեջ գովազդ պարունակող ծրագրեր (adware):

«Կիբեռհանցագործության իրողությունը հետևյալն է. կեղծարարները փոխում են արտոնագրված ծրագրի ծածկագիրը՝ դրան կցելով վիրուսը,- ասել է Դեյվիդ Ֆինը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերհանցագործության կենտրոնի գլխավոր իրավախորհրդատուի տեղակալը:–Այս վիրուսներից մի քանիսը գրանցում են օգտատիրոջ յուրաքանչյուր  ստեղնաշարի սեղմում՝ հնարավորություն տալով կիբերհանցագործին գողանալ զոհի անձնական և ֆինանսական տվյալները, կամ հեռակառավարմամբ միացնում են վարակված համակարգչի խոսափողն ու տեսագրիչը՝ տալով կիբերհանցագործներին  աչք ու ականջ ժողովասրահներում և ննջասենյակներում: Լավագույն տարբերակը խուսափելու նման վիրուսների սպառնալիքներից արտոնագրված ծրագիր պահանջելն է՝ համակարգիչ գնելիս:

IDC-ի ուսումնասիրությունը, որը վերնագրված է «Կեղծ և չարտոնագրված ծրագրերի վտանգավոր աշխարհը», հրապարակվել է այսօր՝ «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային նախաձեռնության՝ «Անվտանգ Խաղ» (PlayIt Safe)  միջոցառման շրջանակներում, որի նպատակն է ծրագրային ծովահենությանն առնչվող թեմաների իրազեկման բարձրացումը:

«Մեր ուսումնասիրությունն աներկբա է. անխուսափելի վտանգները դարանակալում են այն սպառողներին և ձեռնարկություններին, որոնք փորձում են օգտվել չարտոնագրված ծրագրերից,- ասել է Ջոն Գանցը՝ IDC-ի գլխավոր հետազոտողը: - Ոմանք նախընտրում են չարտոնագրված ծրագրերը՝ փող խնայելու նպատակով, սակայն այս «հավելվածային» ծրագրերն ի վերջո ֆինանսական դժվարություններ և էմոցիոնալ լարվածություն են ստեղծումև´ ձեռնարկության, և´ անհատական համակարգչի օգտատիրոջ համար»:

Սպառողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներից առանձնացրել ենք հետևյալները.

  • 64% հարցվածների ծանոթները, որոնք օգտագործել են չարտոնագրված ծրագրեր, անվտանգության հետ կապված խնդիրներ են ունեցել:
  • 45% դեպքում չարտոնագրված ծրագիրը դանդաղեցրել է անահատական համակարգչի աշխատանքը և օգտատերը ստիպված է եղել հանել ծրագիրը համակարգչից:
  • Հարցվածների 48%-ը նշել է, որ չարտոնագրված ծրագրեր օգտագործելիս իրենց ամենամեծ խնդիրը եղել է տվյալների կորուստը:
  • 29%-ին առավելապես անհանգստացրել է անձնական տվյալների գողությունը:

Չարտոնագրված ծրագրերում վտանգավոր վիրուսներ տեղադրելը նոր մեթոդ է վնաս հասցնելու համակարգիչներից օգտվողներին, որոնք անտեղյակ են հնարավոր վտանգին:

IDC-ի զեկույցում ներկայացված ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս վերջնական սպառողների կողմից ձեռնարկության համակարգիչների վրա ծրագրեր տեղադրելու զարմացնող ցուցանիշը, որը բացահայտում է աշխատատեղի էկոհամակարգում ոչ ապահով ծրագիր օգտագործելու ևս մի մեթոդ: Մինչ ՏՏ մենեջերների 38%-ն ասում է, որ նման երեևույթ պատահում է, աշխատողների 57%-ն ընդունում է, որ իրենք տեղադրել են սեփական որևէ ծրագիր գործատուին պատկանող համակարգչում: Անհանգստացնողն այն է, որ հարցվածները IDC-ին ասել են, թե իրենց աշխատատեղի համակարգիչների վրա իրենց տեղադրած ծրագրերի ընդամենը 30%-ն է զերծ եղել որևէ խնդրից: ՏՏ մենեջերների 65%-ը համաձայն է, որ օգտատիրոջ տեղադրած ծրագիրը մեծացնում է կազմակերպության անվտանգության ռիսկերը: Շատ ընկերությունների համար օգտատիրոջ տեղադրած ծրագիրը հնարավոր է դժվարություններ ստեղծի անվտանգ ցանց ապահովելու համար:

Հաճախորդներին հորդորում ենք այցելել www.microsoft.com/security կայքէջը՝ ստուգելու իրենց ծրագրի արտոնագրված լինելը և պարզելու, թե արդյոք իրենց սարքը վարակված չէ. վիրուսի առկայության դեպքում կան գործիքներ վարակը հեռացնելու համար: Համակարգիչ գնել ցանկացող հաճախորդներին հորդորում ենք սարքը գնել հեղինակավոր ընկերությունից՝ համոզված լինելու համար, որ ստանում են «Մայքրոսոֆթի» արտոնագրված ծրագիր:

IDC ուսումնասիրության մասին մանրամասն կարող եք կարդալ «Մայքրոսոֆթի» Անվտանգ Խաղ միջոցառման կայքումhttp://www.play-it-safe.net/, և մամուլի կենտրոնում, http://www.microsoft.com/news/ipcrimes:

1975թ. հիմնված «Մայքրոսոֆթը» («Նասդաք» MSFT) ծրագրերի, ծառայությունների և լուծումների առումով աշխարհում հայտնի առաջատար ընկերություն է, որն օգնում է մարդկանց և ձեռնարկություններին իրականացնելու իրենց ամբողջ ներուժը:

Այս խորագրի վերջին նյութերը