Ճարտարապետ. «...կառավարությունը որոշեց աճուրդի նման մի ներկայացում կազմակերպել»
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳՆ–ի կամ Կառավարական 2–րդ շենքը վաճառելու փաստին՝ ասել է, թե ընդհանրապես չի կարող բացառել, որ որևէ շենք հնարավոր չէ երբևէ վաճառել։ Բայցայսկառավարությանևքաղաքապետարանինկատմամբանձամբիրանվստահություննայնքանմեծէ, որ եթե խոսքը այսօրվա մասին է, ապա «միանշանակ՝ ինչքան քիչ բաների կպնեն, այդքան լավ»:
–Առավել ևս, երբ խոսքը հանրապետական նշանակության հուշարձանների մասին է: Իմ վերաբերմունքը սուբյեկտիվ կամ զգացմունքային չէ: ԱմենավառօրինակնէՇուկայիդեպքը. հանրապետականև քաղաքայինիշխանությունըչդադարեցրեցհանցագործությունը, նույնիսկամեն ինչովաջակցեցևարդարացրեցանօրինականգործողությունները: Եվ այդ դեպքը եզակի չէ, օրինակները շատ են: Մյուս կողմից այդպես էլ բացատրություն չտրվեց՝ ինչո՞ւ են տեղափոխում նախարարությունը, ինչու քանդեցին «Սևան» հյուրանոցի շարունակությունը, ո՞վ է որոշել այդ տեղում կառուցապատման հարցը, չափորոշիչները: Պարզ չէ՝ նոր շենքը ի՞նչ կարժենա և այլն: Այդպատճառովայսգործարքըավելի քանկասկածելիէթվում,–ասել է ճարտարապետը։
Ինչ վերաբերվում է վաճառքից հետո այդ շենքը աճուրդի դնելուն, նա նկատել է.
–Նախ, առանց աճուրդի վաճառելը այնքան թույլ հիմնավորումներ ուներ, որ, տեղի տալով հասարակության զայրույթին, ըստ երևույթին կառավարությունըորոշեցաճուրդինմանմիներկայացումկազմակերպել, որպեսզի հետո ասեն՝ ամեն ինչ նորմալ էր և օրենքով։
Ճարտարապետը զարմանալի չի համարում, որ հայտարարված այդ աճուրդը չկայացավ գնորդ չլինելու պատճառով։
–Կարելիէասել՝ աճուրդը «սիրունչէ» տարբերակիդրսևորումներիցմեկնէ։ Զարմանալի չէ, քանի որ ես անձամբ, զգալով, որ կան ստվերայինպայմանավորվածություններ, ու որ ընդհանրապես գործարքը թափանցիկ չէ, երբեք ժամանակ և միջոց չէի ծախսի,–եզրափակել է նա։
Ճարտարապետ. «...կառավարությունը որոշեց աճուրդի նման մի ներկայացում կազմակերպել»
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) «7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳՆ–ի կամ Կառավարական 2–րդ շենքը վաճառելու փաստին՝ ասել է, թե ընդհանրապես չի կարող բացառել, որ որևէ շենք հնարավոր չէ երբևէ վաճառել։ Բայց այս կառավարության և քաղաքապետարանի նկատմամբ անձամբ իր անվստահությունն այնքան մեծ է, որ եթե խոսքը այսօրվա մասին է, ապա «միանշանակ՝ ինչքան քիչ բաների կպնեն, այդքան լավ»:
–Առավել ևս, երբ խոսքը հանրապետական նշանակության հուշարձանների մասին է: Իմ վերաբերմունքը սուբյեկտիվ կամ զգացմունքային չէ: Ամենավառ օրինակն է Շուկայի դեպքը. հանրապետական և քաղաքային իշխանությունը չդադարեցրեց հանցագործությունը, նույնիսկ ամեն ինչով աջակցեց և արդարացրեց անօրինական գործողությունները: Եվ այդ դեպքը եզակի չէ, օրինակները շատ են: Մյուս կողմից այդպես էլ բացատրություն չտրվեց՝ ինչո՞ւ են տեղափոխում նախարարությունը, ինչու քանդեցին «Սևան» հյուրանոցի շարունակությունը, ո՞վ է որոշել այդ տեղում կառուցապատման հարցը, չափորոշիչները: Պարզ չէ՝ նոր շենքը ի՞նչ կարժենա և այլն: Այդ պատճառով այս գործարքը ավելի քան կասկածելի է թվում,–ասել է ճարտարապետը։
Ինչ վերաբերվում է վաճառքից հետո այդ շենքը աճուրդի դնելուն, նա նկատել է.
–Նախ, առանց աճուրդի վաճառելը այնքան թույլ հիմնավորումներ ուներ, որ, տեղի տալով հասարակության զայրույթին, ըստ երևույթին կառավարությունը որոշեց աճուրդի նման մի ներկայացում կազմակերպել, որպեսզի հետո ասեն՝ ամեն ինչ նորմալ էր և օրենքով։
Ճարտարապետը զարմանալի չի համարում, որ հայտարարված այդ աճուրդը չկայացավ գնորդ չլինելու պատճառով։
–Կարելի է ասել՝ աճուրդը «սիրուն չէ» տարբերակի դրսևորումներից մեկն է։ Զարմանալի չէ, քանի որ ես անձամբ, զգալով, որ կան ստվերային պայմանավորվածություններ, ու որ ընդհանրապես գործարքը թափանցիկ չէ, երբեք ժամանակ և միջոց չէի ծախսի,–եզրափակել է նա։
7or.am