Լրահոս

06.03.2013 11:06


Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից

Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից

Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահական ընտրություններն անցել են ազատ, և արդար «հիմա էլ ամենաառաջադեմ ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են»: 
ՉԻ - Ճիշտ կլինի, որ լրագրողներին արգելեն հարցազրույց վերցնել գեներալ Մանվելից, որովհետև դա խարխլում է մեր պետականության հիմքերը: Էլ ավելի անհարմար բան է ստացվում, երբ գեներալը ոչ միայն հարցազրույց է տալիս, այլև փորձում է մտքեր հայտնել:
Բայց մի հարցում, նա, իհարկե, իրավացի է /ինչպե՞ս կարող է գեներալ Մանվելն իրավացի չլինել/ : Առաջադեմ, ժողովրդավարական պետություններում ճիշտ այսպիսի նախընտրական պրոցեսներ են ընթանում: Ընդդիմության թեկնածուն հայտարարում է, որ ինքն է հաղթել, հանրահավաքներ է անցկացնում, իսկ երբ ուսանողները փորձում են դասադուլ անել` տեղի «ախալքալաքցիները» /ԱՄՆ-ում` տեխասցիները, Ֆրանսիայում` պրովանսցիները և այլն/ հարձակվում են նրանց վրա: Այնպես որ` ամեն ինչ նույնն է: Միայն մի աննշան տարբերություն կա. ժողովրդավարական պետություններում, որպես կանոն, հաղթող է հռչակվում նա, ով հաղթել է: Իսկ մեզանում, չգիտես ինչու, միշտ հակառակն է լինում: Իսկ մնացած հարցերում` ոչ մի տարբերություն:
«Չորրորդ ինքնիշխանություն»

Այս խորագրի վերջին նյութերը