–ԱԳՆ–ի կամ Կառավարական 2-րդ շենքը վաճառքի հանելու փաստը արժևորում եմ որպես ազգային արժանապատվության գիտակցումից ու մտավոր կարողություններից զուրկ մի խումբ տգետ չինովնիկների նախաձեռնած օրինազանց կամայականության սանձարձակ փաստ, որով նսեմացվում են մեր ազգային մշակութային ժառանգությունն ու ընդհանրապես մեր պետականությունը:
–Թե ինչ խնդիր է ուզում լուծել կառավարությունը, պարզ երևում է շենքը աճուրդի հանելու մասին կառավարության որոշման մեջ ներկայացվող տեքստից, որում պարզ է դառնում, որ այս ամենի մեջ Էռնեկյանը ստանձնելու է լոկ «քավության նոխազի» դերակատարում, քանի որ նրա առջև կդրվեն մասնագիտական սահմանափակումներ, որոնց պարագայում շենքը հյուրանոցի վերածելը կդառնա անհնար:
–Այն, որ աճուրդը չէր կայանալու, ու Էռնեկյանը մնալու էր միակ գնորդը, կանխորոշված էր հիշյալ որոշմամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք էր մեկը, ով կանխավ կտրամադրի գումար, որի դիմաց երեք տարի հետո կստանա մի շենք՝ իբրև հատուցում: Իսկ վճարված գումարը ծախսելուց հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
Սաշուր Քալաշյան
Հարցազրույց ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԳՆ–ի շենքը վաճառելու փաստը։
–ԱԳՆ–ի կամ Կառավարական 2-րդ շենքը վաճառքի հանելու փաստը արժևորում եմ որպես ազգային արժանապատվության գիտակցումից ու մտավոր կարողություններից զուրկ մի խումբ տգետ չինովնիկների նախաձեռնած օրինազանց կամայականության սանձարձակ փաստ, որով նսեմացվում են մեր ազգային մշակութային ժառանգությունն ու ընդհանրապես մեր պետականությունը:
–Այդ շենքը վաճառքից հետո դրվեց նաև աճուրդի։ Հաշվի չառնվեց նաև Հայաստանի ճարտարապետների միության նախագահի նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԱԳՆ շենքի աճուրդի գործընթացը կասեցնելու խնդրանքով։ Ի՞նչ խնդիր էր կառավարությունն այս քայլով ուզում լուծել։
–Թե ինչ խնդիր է ուզում լուծել կառավարությունը, պարզ երևում է շենքը աճուրդի հանելու մասին կառավարության որոշման մեջ ներկայացվող տեքստից, որում պարզ է դառնում, որ այս ամենի մեջ Էռնեկյանը ստանձնելու է լոկ «քավության նոխազի» դերակատարում, քանի որ նրա առջև կդրվեն մասնագիտական սահմանափակումներ, որոնց պարագայում շենքը հյուրանոցի վերածելը կդառնա անհնար:
–Զարմանալի և տարօրինակ չէ՞, որ հայտարարված այդ աճուրդը չկայացավ՝ գնորդ չլինելու պատճառով։
–Այն, որ աճուրդը չէր կայանալու, ու Էռնեկյանը մնալու էր միակ գնորդը, կանխորոշված էր հիշյալ որոշմամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք էր մեկը, ով կանխավ կտրամադրի գումար, որի դիմաց երեք տարի հետո կստանա մի շենք՝ իբրև հատուցում: Իսկ վճարված գումարը ծախսելուց հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը