Լրահոս

06.03.2013 10:25


Թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԿԱ ոստիակնության Էրեբունու բաժնում ավարտվել է 2013թ. փետրվարի 18-ին թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Հ. Գլջյանը փորձել է 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի` Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Հ. Գլջյանն ընտրատեղամասից դիմել էր փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը